Դեսպան

Արմեն Ղևոնդյան

Բելառուսի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում

Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ

 

Ծնվել է 1971 թ. Հրազդանի շրջանի Սոլակ գյուղում։

Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը (1993թ.) և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան (2001թ.

2010-2018թթ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ

2007-2018թթ.

ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախարարի խորհրդական

2002-2007թթ.

ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, այնուհետև՝ խորհրդական

2001-2002թ.

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն, 1-ին քարտուղար, այնուհետև՝ Ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար

1998-2001թթ.-

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, գլխավոր մասնագետ

1997-1998թթ.

ԵՊՀ միջազգային բաժնի ավագ տեսուչ

1993-1995թթ.

Ֆիզիկայի ուսուցիչ և դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն /Սոլակի միջնակարգ դպրոց/

2016թ. Ա.Ղևոնդյանին շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Պարգևատրվել է Մխիթար Գոշ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության «Ջոն Կիրակոսյան» մեդալով, ինչպես նար ՀՀ գործերի նախարարության առաջին աստիճանի պատվո մեդալով, ՀՀ Պաշտպանության նախարարության «Ծովակալ Իսակով» մեդալով, ՌԴ Արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության» շքանշան, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի «Խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար» մեդալով և այլ։

ՀՀ Նախագահի 2018թ. օգոստոսի 15-ի հրամանագրերով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մինսկ):

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր