• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մինսկում ՙԱրարատից Սիոն՚ վավերագրական ֆիլմի ցուցադրումը և հայ համայնքի ներկայացուցիչների պարգևատրումը

16 մայիսի, 2012

2012թ. մայիսի 16-ին Մինսկ քաղաքի ՙԿինոյի տանը՚ տեղի ունեցավ ՙԱրարատից Սիոն՚ վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ինչպես նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ սփյուռքի նախարարության պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հրավիրվածների թվում էին հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Բելառուսի հասարակության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերը ընդունելու համար, այնուհետև խոսք տվեց ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր հայր Մեսրոպ Արամյանին, որը ներկայացրեց ֆիլմի նկարահանման մանրամասները և կինոփառատոններում նվաճումները: Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: ՙԱրտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար՚ Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: ՀՀ մշակույթի նախարարության ևս մեկ Ոսկե մեդալ ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը հանձնեց Բելառուսի ՙԷրեբունի՚ պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին ՙԱրտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար՚: Այնուհետև Ռուզաննա Ավանեսյանին ՙՀայաստան-սփյուռք գործակցության, հայապահպանման գործում ունեցած ավանդի, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրագործմանն աջակցելու համար և ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ՚ ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: