• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայկական համայնքների գեղարվեստական մշակույթը Ռեչ Պոսպոլիտայի տարածքում՚

10 հոկտեմբերի, 2012

Հոկտեմբերի 9-11-ը Բելառուսի Հանրապետության Ազգային գեղարվեստական թանգարանում կայացավ ՙՀայկական համայնքների գեղարվեստական մշակույթը Ռեչ Պոսպոլիտայի տարածքում՚ խորագրով գիտաժողով: Միջոցառման կազմակերպիչներն են Բելառուսի Հանրապետության ազգային գեղարվեստական թանգարանը և հայագիտական հետազոտությունների ՙԱնիվ՚ կենտրոնը՝ Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Բելառուսի և Լեհաստանի մշակույթի նախարարությունների, Մինսկում Լեհական ինստիտուտի աջակցությամբ: Գիտաժողովի գլխավոր նպատակն է՝ հայ-բելոռուսական մշակութային տեղեկատվական հիմքի ընդլայնումը և հայկական համայնքների մշակութային ազդեցության բացահայտումը բելոռուսական մշակույթի վրա: Բացման խոսքով հանդես է եկել Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: Բելառուսի, Լեհաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրներից ժամանած գիտնականների հետ միասին գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են հայ գիտնականներ՝ որոնց թվում էին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, հիշյալ ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խաչատրյանը և Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից՝ Փիրուզա Մնացականյանը: Գիտաժողովին մասնակցում են նաև մի շարք հայազգի գիտնականներ, որոնց թվում էին՝ Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետության դոկտոր Արմեն Սարդարովը, ինչպես նաև Ռւսաստանից Քաղաքաշինության ու ճարտարապետության պատմության և տեսության գիտահետազոտական ինստիտուտի Հին աշխարհի և միջին դարերի ճարտարապետության բաժնի վարիչ Արմեն Ղազարյանը, որը հոկտեմբերի 10-ին կազմակերպել էր ֆոտո ցուցահանդես ՙԱնի՝ հայոց մայրաքաղաքի օրհնյալ կերպար՚ խորագրով: Գիտաժողովի արդյունքներով կհրապարակվի մասնակիցների ելույթների հավաքածու: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: