• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

24 ապրիլի, 2016

2016թ. ապրիլի 24-ին Մինսկի Սբ.Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության սրբագործված նահատակների ոգեկոչմանը նվիրված արարողություն: Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը, դեսպանության անձնակազմը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները և համայնքի ներկայացուցիչները:


Միջոցառմանը հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը, ով իր ելույթում նշեց, որ 101 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայ ազգի ոչնչացումը իր նպատակին չհասավ, և հայ ազգը այսօր էլ հզոր է և միասնական, ինչի վառ ապացույցն է ս.թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ հայ ազգի համախմբումն ու միասնականությունը: Դեսպանը իր ելույթում նաև ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ազգի պայքարը պետք է լինի՝ պատմական արդարության վերականգնման գործում, այլ համայն աշխարհի, որպեսզի նման դաժան հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն, և որ հայ ազգը երբեք չի շեղվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ճշմարիտ ուղուց:

Իր ելույթի ավարտին դեսպան Խաչատրյանը նշեց, որ մենք ապրում ենք այն տարածքում, որտեղ մշտապես պետք է զգոն, միախումբ ու ամուր լինենք և ամբողջ հույսը դնենք միայն մեզ վրա:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: