• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

«Ոսկե Ծիրան» հայկական մշակութային տոն

26 հունիսի, 2016

 

2016թ. հունիսի 26-ին Մինսկի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային տոնը: Տոնի կազմակերպիչներն էին՝ Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեն, Բելառուսում հայ համայնքը և ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը:

Բացման խոսքով հանդես եկան Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի գաղափարախոսական աշխատանքի, մշակութային և երիտասարդության հարցերով գլխավոր վարչության պետ Պավել Սկալաբանը, ԲՀ-ում հայ համայնքի նախագահ Գեորգի Եղիազարյանը և ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը:


Դեսպան խաչատրյանը իր խոսքում նշեց, որ այսօր բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական բազմադարյան և հարուստ մշակույթի՝ երգերի, պարերի, արվեստների և ազգային խոհանոցի հետ: Նա ընդգծեց, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, և հայ ազգը շնորհիվ իր հավատքի ու հոգևոր արժեքների կարողացավ գոյատևել դարեր շարունակ, քանի որ հայերը միշտ էլ հիմնվել են մշակութային արժեքների վրա, ու հենց այս օրերին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով գտնվում է առաջին քրիստոնյա երկրում: Դեսպան Խաչատրյանը մաղթեց ըմբոշխնել հայ երաժշտությունը, երգն ու պարը:

Միջոցառմանը հանդես եկան Բելառուսում հայտնի հայ երգիչները, «Էրեբունի» և «Նաիրի» ազգային պարի և երգի համույթները, հայ ճանաչված երաժիշտները: Տոնի ժամանակ բելառուսները հնարավորություն ունեցան համտեսել հայկական խոհանոցի բազմատեսակ ուտեստներն ու ազգային խմիչքները: Միջոցառման ժամանակ անցկացվում էր հայկական պարերի ուսուցում, ֆլեշ-մոբեր և հայկական հուշանվերների ցուցադրում: Բոլոր ցանկացողները կարող էին նաև ծանոթանալ հայկական գրերի և գրերի պատմության հետ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: