Об общине

Сайты армянской общины

Ссылки на сайты армянской общины и другие полезные сайты

 

Газета Армян Республики Беларусь

Газета Армян Республики Беларусь

 

Армянская община Беларуси

Армянская община Беларуси

 

иаспора - Армянская община Беларуси

 

www.aniv.ru

Բելառուսի Հանրապետությունում հայ համայնքը

Հայ-բելոռուսական կապերը հիմնականում ձեւավորվել են 20-րդ դարի սկզբին: Առավել սերտ համագործակցություն է հաստատվել գիտության եւ արվեստի բնագավառներում:

2009թ. թվականի մարդահամարի տվյալների` Բելառուսում բնակվել է 8512 հայ, որից. 1955-ը` Մինսկ քաղաքում, Մինսկի մարզում` 1705, Բրեստի մարզում` 946, Վիտեբսկի մարզում` 1149, Գոմելի մարզում` 915, Գրոդնոի մարզում` 905, Մոգիլեւի մարզում` 937: Բացի այդ, ըստ համայնքի տվյալների, 2011թ. դրությամբ, ժամանակավոր բնակեցման կարգավիճակով Բելառուսում են գտնվում եւս մոտ 15 հազ. հայ: Պաշտոնական տվյալներով հայերը զբաղեցնում են 6-րդ տեղը երկրում` բելոռուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից եւ հրեաներից հետո:

Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: Բավական է նշել, որ 2002 թ. Մինսկում լույս տեսած ՙԲելառուսի 100 անվանի գործիչներ՚ տեղեկատուի մեջ հիշատակված է 10 հայազգի գործիչների անուններ: Մինսկի հինգ փողոց կրում են հայորդիներ` Միասնիկյանի, Գայի, Ալեբեկովի, Այվազովսկու, Ավագյանի անունները:

Ներկայումս կարելի է հիշատակել մի շարք նշանակալից հայերի. Վլադիմիր Աղաբեկով` հանդիսանում է ԲՀ ազգային ակադեմիայի իսկական անդամ եւ տնօրինում ֆիզիկական քիմիայի ԲՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտը, Արմեն Սարդարով` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲՀ ճանապարհաշինության գլխավոր ճարտարապետ, ԲՀ ազգային տեխնիկական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի դեկան, Վալտեր Մնացականով` ԲՀ երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր, մշակել է ԲՀ ներկայիս հիմնի երաժշտությունը: Կան նաեւ բազմաթիվ հայեր, որոնք զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ մի շարք ոլորտներում:

ԲՀ ամենախոշոր հայկական համայնքային կազմակերպությունն է Մինսկ քաղաքի ՙՀայաստան՚ կրթամշակութային ընկերությունը, որը հիմնադրվել է 1989 թվականին: Կազմակերպությունն անդամակցում է ԲՀ կրոնի եւ ազգությունների կոմիտեին: ԲՀ տարբեր մարզերում գործում են եւս չորս հայկական հասարակական կազմակերպություններ:

1991 թվականին «Հայաստան» համայնքային կառույցը, Մինսկ քաղաքի Ալեքսանդր Նեւսկու ուղղափառ եկեղեցու բակում տեղադրել է Մեծ եղեռնի եւ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որը պատրաստվել է Հայաստանում եւ օծվել` Էջմիածնում:

Ներկայումս Մինսկի իշխանությունների հետ քննարկումներ են անցնում հայկական եկեղեցի կառուցելու համար տարածք հատկացնելու շուրջ:

Բելառուսում գործում են «Էրեբունի» պարի համույթը, որը ազգային մշակութային միջոցառումների բազմակի դափնեկիր է:

2006 թվականից Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց` մոտ 150 աշակերտներով:

Հրատարակվում են հայկական «Միասին» թերթը եւ «Անիվ» ամսագիրը, գործում են www.miasin.by եւ www.diaspora.by հայկական կայքերը:

 

МИД РА
офф. вебсайт
Двойное
гражданство
Электронная
виза
Анкеты
для виз