• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մեր ընդհանուր Հաղթանակը» ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցության վերաբերյալ

17 հունիսի, 2020
Մեր ընդհանուր Հաղթանակը» ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցության վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2020թ․ հունիսի 17-ին Բելառուսում Հայաստանի դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Ա․Ղևոնդյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի պատմության Բելառուսի պետական թանգարանում՝ ԱՊՀ մասնակից պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Մեր ընդհանուր Հաղթանակը» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը։

Ցուցահանդեսին ներկայացված են նշանակալի մարտերին առնչվող փաստագրական և ֆոտոնյութերի պատճենները, այդ թվում նաև «Բագրատիոն» բելառուսական գործողության մասին, որին անմիջական մասնակցություն է ունեցել նաև հայկական սփյուռքի և Հայ Առաքելական Եկեղեցու միջոցներով ձևավորված «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը: Ցուցահանդեսում զգալի տեղ է հատկացված Բելառուսում պարտիզանական շարժման, ինչպես նաև Հաղթանակի կերտման գործում թիկունքի ներգրավվածության վերաբերյալ նյութերին:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ԱՊՀ երկրների մշտական և լիազոր ներկայացուցիչները, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Դապկյունասը, Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Ն.Կարչևսկայան, ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարությունը և այլն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: