• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հարցազրույցը «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրին

25 հունիսի, 2020
Բելառուսում Հայաստանի  դեսպան  Արմեն Ղևոնդյանի հարցազրույցը «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՕՐԵՐ- Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Բելառուսում  բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկացել են վերադառնալ Երևան։

Արմեն Ղեւոնդյան -Նախ և առաջ պետք է նշել, որ «24/7» ռեժիմով գործում է դեսպանության թեժ գիծը, ինչը հնարավորություն է ընձեռել հատկապես երրորդ պետություններում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստան վերադառնալու հարցում։

Մեր իրավիճակն արմատապես տարբերվում է այն իրադրությունից, որին բախվել են այլ պետություններում հավատարմագրված մեր դեսպանությունները։ Առաջին հերթին չեն չեղարկվել Երևանը Մինսկին միացնող բելառուսական «Բելավիա» ավիաընկերության կողմից իրականացվող պարբերական չվերթները։ Ավելին, գրեթե 2,5 անգամ ավելացել է հիշյալ ավիաուղով իրականացվող չվերթների քանակը, ինչի շնորհիվ աշխարհագրորեն ամենատարբեր հեռավորության վրա գտնվող երկրներում բնակվող մեծ քանակությամբ մեր քաղաքացիներ Մինսկով կարողացան վերադառնալ Հայաստան՝ սկսած Ինդոնեզիայից, ԱՄՆ Արևելյան ափից մինչև Կենտրոնական Եվրոպայի երկրներ։ Հաշվի առնելով համաճարակի արդյունքում տեղաշարժի առումով առաջացած խնդիրները՝ դեսպանությունը հնարավոր առավելագույնս ճկուն օգնությունն է ցուցաբերել Հայաստան վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցներին՝ ըստ այս կամ այն իրավիճակի։ Եվ այս գործում մենք մշտական և արդյունավետ կապի մեջ ենք գտնվում «Բելավիա» ավիաընկերության ղեկավարության հետ։

Որոշ դեպքերում, դեսպանությունն, առկա հնարավորությունների առավելագույնի չափով, քանիցս նաև նյութական աջակցություն է ցուցաբերել մեր հայրենակիցներին, ովքեր ստիպված են եղել առերեսվել ֆինանսական դժվարությունների՝ պայմանավորված աշխարհում տիրող համավարակային աննախադեպ իրավիճակով:

 

ՕՐԵՐ- Անցած մի քանի ամիսների ընթացքում Եվրոպական բոլոր օդային ճանապարհների փակ պայմաններում Մինսկը միակ քաղաքն էր, որը եվրոպական երկրները կապում էր ԱՊՀ երկրների ու Հայաստանի հետ։  Արդյո՞ք մտավախություն չկար, որ վարակն ավելի շատ կտարածվի։ Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի Մինսկով ճամփորդությունը լինի հնարավորինս անվտանգ։

Արմեն Ղեւոնդյան -Դեռևս Չինաստանում COVID-19–ի տարածման սկզբնական ժամանակահատվածում Բելառուսի իշխանությունների կողմից մշակվել և կիրարկվել էին պետական սահմանների վարակաբանական անվտանգության առավել ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ Մինսկի օդանավակայանում տեղադրվել էին համապատասխան բժշկական սարքավորումներ, ընդլայնվել էին օդանավակայանում գործող բժշկական կետի հնարավորությունները, խստացվել էր տարանցման կարգը։ Այսպես՝ Մինսկի օդանավակայանում 48 ժամից ավել գտնվելու պարագայում, ուղևորները ենթակա են պարտադիր մեկուսացման։ Ավելին՝ «Բելավիա» ավիաընկերության կողմից իրականացվող թռիչքների ողջ ընթացքում, ինչպես նաև թռիչքին նախորդող և հաջորդող ընթացակարգերի ժամանակ /անվտանգային զննում, գրանցում և այլն/, պարտադիր է դիմակ կրելը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/7821-belarus-armen-ghevondyan.html հասցեով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: