• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

«Բելառուս-Հայաստան» միության անդամների հետ հանդիպման վերաբերյալ

22 հոկտեմբերի, 2020
«Բելառուս-Հայաստան» միության անդամների հետ հանդիպման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 22-ին Մինսկի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միությունում («БелОД» հ/կ) կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ա․Ղևոնդյանի հանդիպումը «Բելառուս-Հայաստան» միության ակտիվի հետ։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Մերձավոր Արևելքից ներգրավված գրոհայինների մասնակցությամբ, սանձազերծած ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ «Բելառուս-Հայաստան» միության նախագահ Նաում Գալպերովիչը, «БелОД» հ/կ տնօրեն Նինա Իվանովան և հանդիպման մյուս ներկաներն իրազեկվել են Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան դատապարտող միջազգային արձագանքին։
 
Հաջորդած ինտերակտիվ երկխոսության ընթացքում Հայաստանի դեսպանը պատասխանել է առավել հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավական ասպեկտները, ինչպես նաև հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման փնտրելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդային ջանքերը Ադրբեջանի կողմից խաթարելու դինամիկան։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: