• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

«Պատերազմի դեմքերը» խորագրով երաժշտական-պոետիկ հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին

26 սեպտեմբերի, 2021
Մինսկի քաղաքային մշակութա-լուսավորչական «Հայաստան» միության շենքում 2021թ․ սեպտեմբերի 26-ին կայացավ համայնքի երիտասարդների կողմից կազմակերպված «Պատերազմի դեմքերը» խորագրով երաժշտական-պոետիկ հուշ-երեկո՝ նվիրված Արցախի և նրա խաղաղ ազգաբնակչության դեմ Թուրքիայի օժանդակությանմբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հերոսներին։
Միջոցառման ներկաներին խոսքով դիմեց Բելառուսում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռ․Խումարյանը, ով մասնավորապես ընդգծեց, որ մենք անկասկած կունենանք նորանոր հաղթանակներ, և յուրաքանչյուրս, ամեն մեկն իր տեղում, պետք է անի առավելագույնը նաև ընկած մեր եղբայրների փոխարեն՝ այդ հաղթանակները մոտեցնելու համար:
Այնուհետև միջոցառման ներկաներից մի քանիսը կիսվեցին պատմություններով պատերազմում զոհված իրենց ազգականների, ընկերների մասին, և ցուցադրվեցին համապատասխան ռեպորտաժներ, տեսանյութեր, ու լուսանկարներ։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ արվեստաբանության մագիստրոս Հռիփսիմե Գևորգյանի գրաֆիկական աշխատանքների շարքի ցուցահանդեսի բացումը։ Միաժամանակ ցուցադրվեցին Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի ուսանող Վազգեն Թադևոսյանի աշխատանքներից մի քանիսը։ Հայազգի տաղանդաշատ երիտասարդները հանդես եկան երաժշտական կատարումներով, այդ թվում՝ Սերժ Թանկյանի «Արցախ» հեղինակային երգի կատարմամբ, ասմունքեցին։ Միջոցառման վերջում իրականացվեց յուրատեսակ պարային ֆլեշմոբ՝ յարխուշտայի և հայկական այլ ռազմական պարերի կատարմամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: