• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

«Հայ մարտիկները Բելառուսի համար մարտերում (1941-1944թթ.)» գրքի հեղինակային խմբի անդամներին «ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» մեդալներով պարգևատրման վերաբերյալ

27 հունվարի, 2022
Հայոց բանակի օրվան ընդառաջ՝ 2022թ․ հունվարի 27-ին, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ «Հայ մարտիկները Բելառուսի համար մարտերում (1941-1944թթ.)» մեծածավալ գրքի հեղինակային խմբի անդամների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
 
Գիտական աշխատություն հանդիսացող վերոնշյալ գիրքը մշակելու ու հրատարակելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» մեդալներով պարգևատրվեցին
- Աթոյան Ռուբեն Վլադիմիրի - նկարիչ-քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու
- Վոլսկայա Ելենա Գարոլդի - Բելառուսի Հանրապետության զինված ուժերի հայրենիքի պաշտպանների և պատերազմների զոհերի հիշատակի հավերժացման վարչության տվյալների ավտոմատացված պահոցի անձնագրայնացման և ուղեկցության խմբի ղեկավար
- Գուրինով Եվգենի Ալեքսանդրի - «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի նախագծերի համակարգող, պատմական գիտությունների թեկնածու
- Լիտվին Ալեքսեյ Միխայիլի - Բելառուսի ԳԱԱ պատմության ինստիտուտի Բելառուսի ռազմական պատմության բաժնի պետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Խեչոյան Արմեն Վիկտորի - «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր, պատմաբան, լրագրող
- Պասկրոբկա Սերգեյ Իվանի - Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի բելառուսական պետական համալսարանի գիտահետազոտական մասի պետի տեղակալ, ռազմական գիտությունների թեկանծու, դոցենտ։
 
Մեդալները պարգևատրվածներին հանձնեց Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը, ով իր ողջույնի խոսքում մատնանշեց իրականացված հսկայածավալ աշխատանքի կարևորությունը ինչպես Բելառուսի ազատագրման համար մարտերում մարտնչած ու զոհված հայ մարտիկների հիշատակի հավերժացման տեսանկյունից, այնպես էլ իբրև մնայուն հուշարձան այն ընդհանուր պատմության, որն առանձնահատուկ բովանդակային հագեցվածություն է հաղորդում հայ-բելառուսական հարաբերություններին։
 
Պարգևատրվածների կողմից ընդգծվեց, որ Արմեն Խեչոյանի գլխավորությամբ մի ամբողջ տասնամյակ տևած գիտական աշխատանքների արդյունքում ստեղծված գիրքը շահեկանորեն տարբերվում է համանման հրատարակություններից՝ հանդիսանալով եզակի և առաջինն իր տեսակի մեջ թե՛ կիրառված մեթոդաբանության և թե՛ բովանդակային առումով։
 
Հանրային լայն լուսաբանման նպատակով միջոցառմանը մասնակցում էին նաև բելառուսական զինված ուժերի «ВоенТВ» հեռուստաընկերության աշխատակիցներ, բելառուսական մի քանի ԶԼՄ-ների, այդ թվում՝ բելառուսական զինվորական “Ի փառս Հայրենիքի” թերթի լրագրողներ և խմբագիրներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: