• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Մինսկի «Բարեկամության տանը»

05 ապրիլի, 2022
2022թ․ապրիլի 5-ին Մինսկի «Բարեկամության տանը» կայացավ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված գրական երեկո։ Միջոցառման կազմակերպիչներն էին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը և «Բելառուս-Հայաստան» բարեկամության միությունը։ Վերջինիս նախագահ, հրապարակախոս, բանաստեղծ, թարգմանիչ Նաում Գալպերովիչն անդրադարձ կատարեց Չարենցի գրական գործունեության հայրենասիրական, լիրիկական և փիլիսոփայական ասպեկտներին, խոսեց Հայաստանի հանդեպ Չարենցի տածած անսահման սիրո մասին, ներկայացրեց ժամանակակիցների հիշողությունները Չարենցի վառ անհատականության և ստեղծագործական գործունեության վերաբերյալ։
 
Ներկաներին խոսքով դիմեց Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, ով ելույթի ընթացքում նաև մեջբերեց հայ ժողովրդին ուղղված Չարենցի հավերժական կոչն ու պատգամը միասնականության վերաբերյալ։
 
Չարենցի բանաստեղծությունների արտասանությամբ հանդես եկան Բելառուսի պետական համալսարանի, Ձեռներեցության և պառլամենտարիզմի ինստիտուտի ուսանողները, Մինսկի Հայորդյաց կրթօջախի պատանի սաները, ինչպես նաև ՀՀ դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները։
 
Միջոցառմանը ներկա էին Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, դիվանագետներ, Բելառուսի խորհրդարանի, տարբեր հասարակական կազմակերպությունների, հայ համայնքի և մամուլի ներկայացուցիչներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: