• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

«Բրեստ 2022» համաժողովին Բելառուսում ՀՀ դեսպան Ռ.Խումարյանի մասնակցության վերաբերյալ

22 մայիսի, 2022
2022թ․ մայիսի 18-19-ը Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը Բրեստ քաղաքում մասնակցեց գործարար կապերի «Բրեստ 2022» միջազգային համաժողովին, որի շրջանակներում քննարկվեցին օտարերկրյա բիզնես գործընկերների հետ Բրեստի մարզի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Համաժողովի հանդիսավոր բացման նիստին ներկա գտնվեցին, ինչպես նաև տեսակապի միջոցով մասնակցություն ունեցան Բրեստի մարզային ու քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ռուսաստանի դաշնային մի քանի սուբյեկտների (Բրյանսկի և Պենզայի մարզեր, Բուրյաթիայի Հանրապետություն) պատվիրակություններ, ՇՀԿ և ԵԱՏՄ պաշտոնյաներ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի պետությունների (Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա) նահանգապետեր ու քաղաքապետեր, Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ։
 
ՀՀ դեսպանն իր ելույթում խոսեց ՀՀ առկա տնտեսական ներուժի, տնտեսական գործունեության համար նպաստավոր պայմանների, դինամիկ զարգացող տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի, Հայաստանի տուրիստական գրավչության մասին։
 
Մայիսի 19-ին դեսպան Խումարյանը հանդիպում ունեցավ Բրեստի մարզային գործադիր կոմիտեի նախագահ (նահանգապետ) Յուրի Շուլեյկոյի հետ։ Զրուցակիցներն անդրադարձան առևտրատնտեսական ոլորտում հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ դինամիկային, ինչպես նաև Բրեստի մարզի և ՀՀ Արարատի մարզի միջև նախկինում կնքված համաձայնագրի շրջանակներում համագործակցության խթանմանը վերաբերող հարցերին։
 
Հանդիպման ավարտին դեսպան Խումարյանը Յ․Շուլեյկոյին նվիրեց «Հայ մարտիկները Բելառուսի համար մղված մարտերում (1941-1944թթ.)» գիրքը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: