• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսի հայ երիտասարդության «Միասին» ֆորումի մեկնարկի վերաբերյալ

03 սեպտեմբերի, 2022

2022թ․ սեպտեմբերի 3-ին Ռադոշկովիչի քաղաքային բնակավայրի մոտ տեղակայված «Բրիգանտինա» սպորտային-առողջարանային համալիրի տարածքում մեկնարկեց Բելառուսի հայ երիտասարդության՝ արդեն ավանդական դարձած «Միասին» ֆորումը։

Հայ երիտասարդների հավաքի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Բելառուսի հետաքրքիր հայ ներկայացուցիչների ու մտավորականների, հայ համայնքային ակտիվ գործիչների հետ, հայրենասիրական և այլ թեմաներով քննարկումներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև տարատեսակ մրցույթներ, խաղեր ու սպորտային մրցումներ։ Սակայն, ամենից առաջ, ֆորումը հերթական անգամ հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին շփվել միմյանց հետ, նոր ընկերներ ձեռք բերել, մտքեր փոխանակել ու հանդես գալ նախաձեռնություններով։

Ֆորումի բացման հանդիսավոր արարողության սկզբում ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց հայոց եռագույնը, այնուհետև ողջույնի խոսքով հավաքված երիտասարդությանը դիմեց Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը՝ ողջունելով նման փառատոնի կազմակերպման ու անցկացման գաղափարը, միաժամանակ ընդգծելով միջոցառման կարևորությունը «Միասին» նշանաբանին համահունչ Բելառուսի հայ երիտասարդներին միավորելու, նրանց ներուժը Բելառուսի հայ համայնքների ակտիվ ու բեղուն գործունեությանը, հայապահպանությանը նպատակաուղղելու տեսանկյունից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: