• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսում ՀՀ և Դոմինիկյան Հանրապետության դեսպանների հանդիպման վերաբերյալ

12 հոկտեմբերի, 2022
Բելառուսում ՀՀ և Դոմինիկյան Հանրապետության դեսպանների հանդիպման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. հոկտեմբերի 11-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Դոմինիկյան Հանրապետության դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսի հետ (նստավայրը՝ Մոսկվա)։

ՀՀ և ԴՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի համատեքստում դեսպան Դանենբերգը կարևորեց Երևանում ԴՀ դիվանագիտական գրասենյակի բացումը, անդրադարձավ երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին, ընդգծեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում, այդ թվում առևտրատնտեսական ոլորտում, գործակցության տեսանկյունից ՀՀ և ԴՀ զգալի ներուժը։

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում, մասնավորապես, 2022թ. ՀՀ և ԴՀ կողմից դեսպանների փոխադարձ հավատարմագրումից ի վեր, հայ-դոմինիկյան քաղաքական-դիվանագիտական շփումների ու երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ՝ այս առումով վկայակոչելով սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Դեսպան Խումարյանը ողջունեց զրուցակցի ակտիվ և նախաձեռնողական գործունեությունը՝ հայտնելով Բելառուսում ՀՀ դեսպանության պատրաստակամությունը վերապահված գործառույթների շրջանակներում հնարավորինս աջակցել փոխշահավետ հեռանկարային ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործմանը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` (375-17) 297-92-57, Ֆաքս՝ (375-17) 297-93-09

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: