• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսի Ազգային արխիվ այցելության վերաբերյալ

11 նոյեմբերի, 2022

2022թ. նոյեմբերի 10-ին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, դեսպանության դիվանագետներ Նարեկ Տիրատուրյանը և Արման Մելքումյանը այցելեցին Բելառուսի Հանրապետության Ազգային արխիվ, որտեղ կայացավ նրանց հանդիպումը հաստատության տնօրեն Անդրեյ Դեմյանյուկի և ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր, պատմաբան, լրագրող Արմեն Խեչոյանը։

Երկուստեք բարձր գնահատվեց «Անիվ» հիմնադրամի գործունեությունը հայ-բելառուսական պատմական առնչությունների, այդ թվում՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրմանը մասնակցած հայ մարտիկների մասին տվյալների հավաքագրման, նրանց մարտական ուղու վրա լույս սփռելու տեսանկյունից, ինչպես նաև այդ համատեքստում Բելառուսի Ազգային արխիվի, գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի և պետական այլ կառույցների ու դրանց ներքո գործող գիտահետազոտական հաստատությունների հետ արդյունավետ փոխգործակցությունը։ Դիտարկվեցին ՀՀ դեսպանության հետ ԲՀ Ազգային արխիվի փոխգործակցությանն ու, մասնավորապես, «Անիվ» հիմնադրամի հետ հետագա համագործակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր։

Հանդիպմանը հաջորդեց ճանաչողական շրջայց, որի ընթացքում հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ պատմական արժեք ներկայացնող տարբեր տարիների բնօրինակ փաստաթղթերի, լուսանկարների, պարբերականների հրապարակումների և արխիվային այլ նյութերի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` (375-17) 297-92-57, Ֆաքս՝ (375-17) 297-93-09

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: