• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հանդիպում Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում

16 նոյեմբերի, 2022

2022թ․ նոյեմբերի 16-ին կայացավ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ԲՀ ԱԺ միջև համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վալերի Միցկևիչի հետ։

Երկուստեք նշվեց ՀՀ և ԲՀ խորհրդարանականների միջև շփումների և երկխոսության հետագա խթանման կարևորության մասին։  Այս համատեքստում համակողմանիորեն դիտարկվեց միջխորհրդարանական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների համապատասխան հարթակների շրջանակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման դինամիկային։ Գոհունակություն արտահայտվեց հատկապես երկկողմ ապրանքաշրջանառության աճող ցուցանիշների կապակցությամբ։

Կայացավ մտքերի փոխանակում Բելառուսում և վերջինիս շուրջ, ինչպես նաև Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացումների վերաբերյալ։ Այս առնչությամբ ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրեց իրավիճակը թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե՛ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ու դրա արդյուքնում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման համատեքստում։

Հանդիպման ավարտին դեսպան Խումարյանը Վ․Միցկևիչին նվիրեց «Հայ մարտիկները Բելառուսի համար մարտերում (1941-1944թթ.)» գիրքը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` (375-17) 297-92-57, Ֆաքս՝ (375-17) 297-93-09

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: