• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մինսկում «Պրոդէքսպո-2023»-ին ՀՀ դեսպանության մասնակցության մասին

14 նոյեմբերի, 2023

2023թ. նոյեմբերի 14-ին Մինսկում «Պրոդէքսպո-2023» սննդարդյունաբերական 29-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես-տոնավաճառի բացման շրջանակներում անցկացվեց «Աշխարհի ժողովուրդների խոհանոցը» փառատոնը, որին մասնակցեց նաև Բելառուսում ՀՀ դեսպանությունը՝ հայորդյաց կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Նելա Գրիգորյանի և նրա ընտանիքի, ինչպես նաև Մինսկի քաղաքային «Հայաստան» միության երիտասարդական թևի շնորհալի ներկայացուցիչների աջակցությամբ։

Իր ելույթում Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանն անդրադարձավ հայկական խոհանոցի հարուստ ավանդույթներին։

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով, որի շրջանակներում ելույթ ունեցավ Բելառուսի նախագահական նվագախմբի մենակատար, բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների ու փառատոնների դափնեկիր քանոնահարուհի Անահիտ Գևորգյանը։

Անցկացվեց ղափամայի պատրաստման վարպետության դաս, որին հետևեց համտես՝ «Մութ նյութ» երաժշտական խմբի կողմից «Ղափամա» երգի կատարման ուղեկցությամբ։

Ցուցադրվեցին նաև ՀՀ զբոսաշրջային գրավչությունն, այդ թվում՝ գաստրոտուրիզմը գովազդող հոլովակներ։

Ցուցահանդես-տոնավաճառին ակտիվ մասնակցության համար ՀՀ դեսպանությունը կազմակերպիչների կողմից արժանացավ բարձր գնահատականի և շնորհակալագրի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: