• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մայրենի լեզվին նվիրված միջոցառում Մինսկի Հայորդյաց կրթօջախում

03 մարտի, 2024

2024թ․ մարտի 2-ին Մինսկի թիվ 8 գիմնազիայի շենքում գործող Հայորդյաց կրթօջախը կազմակերպել էր Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում։

Կրթօջախի սաները և ուսուցչական կազմը ներկայացրեցին մայրենի լեզվին ձոնված հայ դասականների բանաստեղծություններ։

Ծրագրում ընգրկված էին վիկտորինաներ, ասմունք, երգերի ու պարերի կատարումներ։ Կրթօջախի սաները ներկայացրեցին «Չարի վերջը» հեքիաթի տիկնիկային բեմադրությունը։

Միջոցառման առանձին բաժին հատկացվեց Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, Պարույր Սևակին, Շառլ Ազնավուրին, Սերգեյ Փարաջանովին, որոնցից ոմանց հոբելյանները նշվում են այս տարի։

Կրթօջախի տնօրեն Գայանե Աղաջանյանը, ուսուցիչներն ու սաների ծնողները իրենց ելույթներում ընդգծեցին մայրենիի իմացության կարևորությունը և դրա ուղիղ կապը հայապահպանության և հայրենասիրության հետ։

Միջոցառմանը ներկա էր Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմը։

Իր խոսքում Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը խորհրդանշական համարեց այն, որ միջոցառման անցկացումը համընկել է ՀՀ Դիվանագետի օրվա հետ, նշելով որ ՀՀ դեսպանությունների ու սփյուռքի հայկական կրթօջախների առաքելություններն ունեն որոշակի ընդհանրություններ։ Դեսպանը երախտագիտություն հայտնեց դպրոցի ուսուցչական կազմին հայ մանուկներին հայեցի դաստիարակելու և մայրենի լեզվին հաղորդակից դարձնելու համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: