• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը

13 մարտի, 2024

2024թ. մարտի 12-ին Բելառուսի ազգային գրադարանի շենքում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ  հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի կողմից Իտալիայում հրատարակված «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը։ Գրքում արտացոլված է Բելառուսի ազգային խորհրդանիշներից մեկը հանդիսացող աշխարհահռչակ Սլուցկյան գոտիները հեղինակած հայ վարպետ-մանածագործներ Յան և Լեոն Մաջարսկիների (հայր և որդի) կյանքն ու բեղուն գործունեությունը։

Իր բացման խոսքում Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանն անդրադարձավ հայ և բելառուս ժողովուրդների ավելի քան հինգհարյուրամյա առնչությունների տարեգրության վառ էջերից մեկը հանդիսացող Մաջարսկիների ավանդին՝ նշելով, որ նրանց գործունեության արգասիքը հանդիսացած Սլուցկյան գոտիներին վիճակվել է դառնալ բելառուս ժողովրդի մշակութային խորհրդանիշ, որը միաժամանակ յուրատեսակ հոգևոր թելերով միմյանց է կապում հայ և բելառուս քրիստոնյա ժողովուրդներին, որոնց միավորում է ընդհանուր պատմական հիշողությունն ու փոխադարձ համակրանքը։

Խոսքով հանդես եկան նաև Բելառուսի ազգային գրադարանի գլխավոր տնօրենի տեղակալ Լյուդմիլա Վիսոցկայան, «Անիվ» հիմնադրամի գլխավոր տնօրեն ու համահիմնադիր Արմեն Խեչոյանը և ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի Կրթության, մշակույթի և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մարզալյուկը։ Վերջինս իր ելույթում ընդգծեց, որ դարեր շարունակ բելառուսական տարածքներն ընդհանուր տուն են եղել տարբեր դավանանքների ու ժողովուրդների ներկայացուցիչների համար, որոնց շարքում իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել նաև հայ ժողովրդի արժանի զավակները՝ ի դեմս Մաջարսկիների տոհմի։

Բելառուս պատմաբան և արխիվագետ, «Անիվ» հիմնադրամի աշխատակից, գրքի համահեղինակ Դենիս Լիսեյչիկովը հանդես եկավ թեմատիկ դասախոսությամբ, որի շրջանակներում ներկայացվեցին Մաջարսկիների հայկական տոհմի ներկայացուցիչների կյանքի և գործունեության, ինչպես նաև նրանց կողմից Բելառուսի տարածքում հիմնված մանածագործական արտադրության վերաբերյալ մի շարք նորահայտ փաստեր և մանրամասներ։

Մեծ հետաքրքրությամբ ընդունված միջոցառման հյուրերի թվում էին ԲՀ ԱԺ Հանրապետության խորհրդի միջազգային հարցերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռաչկովը, ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, բազմաթիվ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, Բելառուսի ԱԳՆ, ստեղծագործական միավորումների և ակադեմիական շրջանակների, հայ համայնքի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: