• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մինսկում կայացավ «Հայաստանը հոգու մեջ» միջազգային գրական մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով կազմակերպված գրական երեկո

17 ապրիլի, 2024

2024թ․ ապրիլի 16-ին Ազգային մշակույթների հանրապետական կենտրոնում կայացավ «Հայաստանը հոգու մեջ» միջազգային գրական մրցույթի հաղթողների հանդիսավոր պայմաններում պարգևատրման նպատակով անցկացված գրական-երաժշտական երեկո։

Միջոցառումը կազմակերպվել էր Համահայկական գրողների միության, Բելառուսի գրողների միության և Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության նախաձեռնությամբ։   

Միջոցառումը մեկնարկեց ԲՀ և ՀՀ պետական օրհներգերի հնչյունների ներքո։ Պոեզիայի բազում երկրպագուների հետ մեկտեղ ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ինչպես նաև ԲՀ-ում և ՀՀ-ում երկու պետությունների դեսպանությունների դիվանագետները։ Իր ելույթում դեսպան Խումարյանն ընդգծեց տվյալ մրցույթի, ինչպես և համանման նախաձեռնությունների ու նախագծերի կարևորությունը ՀՀ հանրահռչակման, վերջինիս պատմամշակութային ժառանգության, հայ գրականության հարուստ ավանդույթների հանդեպ հետաքրքրության ձևավորման, ինչպես նաև հայ-բելառուսական հումանիտար կապերի զարգացման տեսանկյունից։ Դեսպան Ա.Կոնյուկն, իր հերթին, նույնպես նշեց, որ ՀՀ և ԲՀ համար աշխարհաքաղաքական բարդ իրադրության ու դրանից բխող անվտանգային մարտահրավերների պայմաններում քրիստոնյա հայ և բելառուս ժողովուրդները շարունակում են մեծապես կարևորել հումանիտար-մշակութային հարթությունում փոխգործակցությունը։     

Ժողովրդական դիվանագիտության առաջ մղման, ժամանակակից գրողների ստեղծագործական ներուժի բացահայտման և Հայաստանի մասին գրական ստեղծագործություններ կերտելու տեսանկյունից մրցույթի նշանակալիությունն իրենց խոսքում շեշտեցին Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն ու Բելառուսի գրողների միության Մինսկի բաժանմունքի նախագահ Միխայիլ Պոզդնյակովը։

Հատկանշական է, որ 2023թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2024թ․ մարտի 21-ն անցկացված մրցույթին մասնակցելու հայտեր ստացվել են ոչ միայն Հայաստանից և Բելառուսից, այլև ՌԴ-ից, Վրաստանից, Կանադայից, Ֆրանսիայից և Նիդերլանդներից։

Մրցույթի ժյուրիի պատվավոր անդամ, գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագիր Աբգար Ափինյանը, ինչպես նաև գրական ոլորտի ականավոր բելառուս գործիչներ, բանաստեղծ-արձակագիրներ, գրական թարգմանիչներ և քննադատներ  Միխայիլ Պոզդնյակովն ու Անատոլի Ավրուտինը պարգևատրեցին և հուշանվերներ հանձնեցին մրցույթի դափնեկիրներին, որոնցից մի քանիսը ներկայացրին իրենց հեղինակած բանաստեղծությունները։ Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած բանաստեղծ Նատալյա Սովետնայան արտասանեց «Չեմ եղել երբևէ ես Հայաստանում» հեղինակային բանաստեղծությունը՝ հուզելով հանդիսատեսին։

Միխայիլ Պոզդնյակովը, «Բելառուս-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության նախագահ, բելառուս բանաստեղծ-հրապարակախոս Նաում Գալպերովիչը և Անատոլի Ավրուտինը բելառուսերեն ընթերցեցին, համապատասխանաբար, հայ գրականության դասականներ Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, ինչպես նաև Սիլվա Կապուտիկյանի մի քանի բանաստեղծություն. դրանցից որոշները բնօրինակի լեզվով՝ հայերեն, ներկայացվեցին Մինսկի հայ համայնքի շնորհալի երիտասարդների կողմից։

Գրական-երաժշտական երեկոյին առանձնահատուկ հմայք հաղորդեցին «Էրեբունի» հայկական ազգագրական պարային համույթի սաները՝ հանդես գալով «Յարխուշտա», «Իշխանաց պար», «Հենզելի» և «Վերածնունդ» պարային համարներով։ Անջնջելի վառ ակնթարթներ հանդիսատեսին պարգևեց նաև բելառուս պոետ, երգերի հեղինակ-կատարող Կոնստանտին Ցիբուլսկին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: