• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մինսկում անցկացված «Հանգիստ-2024» զբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում ներկայացվեց ՀՀ զբոսաշրջային ներուժը

22 ապրիլի, 2024

2024թ. ապրիլի 18-20-ը Մինսկում կայացած զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունների «Հանգիստ-2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում ս.թ. ապրիլի 19-ին ՀՀ դեսպանությունն անցկացրեց ՀՀ զբոսաշրջային ներուժի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչներին, այցելուներին ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմեց Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը: Ի թիվս մի շարք ասպեկտների՝ դեսպան Խումարյանն անդրադարձ կատարեց ՀՀ տարածքում առկա բնության այն բացառիկ գեղատեսիլ վայրերին ու հուշարձաններին, որոնց շնորհիվ Հայաստանն աշխարհին ներկայանում է որպես զբոսաշրջային ուրույն գրավչություն ունեցող երկիր:

Դեսպանն անդրադարձավ նաև զբոսաշրջության ոլորտում ՀՀ-ում իրականացվող պետական քաղաքականությանն ու մեծապես դրանով պայմանավորված այն գործոններին ու պայմաններին, որոնք հայ ժողովրդին ներհատուկ հյուրընկալության և պատմամշակութային հարուստ ժառանգության ֆոնին խթանում են զբոսաշրջային ոլորտի, դրա ենթակառուցվածքների զարգացումը՝ մեծապես նպաստելով զբոսաշրջային հոսքերի աճին մի շարք պետություններից, այդ թվում՝ վերջին տարիներին նաև Բելառուսից:

Այնուհետև ներկայացվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի պատրաստած հոլովակները, որոնք բացահայտում են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղություններն ու որոնց զգալի մասը հեռանկարային է նաև Բելառուսի հետ ոլորտային փոխգործակցության ծավալման և բելառուս զբոսաշրջիկների կողմից ՀՀ այցելությունների թվի հետագա աճի ապահովման տեսանկյունից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: