• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսի հայ երիտասարդության «Միասին» ֆորումի վերաբերյալ

13 սեպտեմբերի, 2024

2024թ. սեպտեմբերի 6-8-ը Մինսկից 10կմ հեռավորության վրա գտնվող «Պլանետա» մանկական առողջարանային ճամբարի տարածքում կայացավ Բելառուսի հայ երիտասարդության «Միասին» ֆորումը:

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց ՀՀ եռագույնը՝ ազդարարելով հավաքի պաշտոնական բացումը։

Ողջույնի խոսքով միջոցառման մասնակիցներին դիմեց Բելառուսում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը։ Հայ դիվանագետը խորհրդանշական համարեց հավաքի անցկացումը յուրաքանչյուր հայի համար ամենակարևոր պետական տոնին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան ընդառաջ, որը մշտապես հիշեցնում է հայ ժողովրդի բազմադարյա պայքարի ու հայրենի եզերքում ազատ ապրելու, արարելու հավաքական կամքի մասին և միաժամանակ ընդգծում ազգային միասնության, համախմբվածության (ինչն առավել քան համահունչ է հավաքի կարգախոսին), ինչպես նաև հայկական պետականության հետագա զարգացմանը, ամրապնդմանը և բարգավաճմանն ուժերի ներածին չափ նպաստելու գիտակցմամբ ու ձգտմամբ բնորոշվող պետական մտածողության կարևորությունը։ Այս կապակցությամբ ողջունելի համարվեց Բելառուսի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների ակտիվությունը համահայկական փառատոններին, համաժողովներին և այլ միջոցառումներին, ինչպես և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և այլ գերատեսչությունների ու կառույցների կողմից իրականացվող ծրագրերին, նախաձեռնություններին մասնակցության տեսանկյունից։

Բելառուսի հայ երիտասարդության համար արդեն ավանդական դարձած «Միասին» ամենամյա հավաքն իր մասնակիցներին հերթական անգամ հնարավորություն ընձեռեց ձեռք բերել նոր ընկերներ, հաղորդակցվել մայրենիով՝ հայոց լեզվով, քննարկել համայնքային միջոցառումների անցկացման ծրագրերը, ինչպես նաև, ի թիվս սպորտային մրցումների, տարատեսակ ինտելեկտուալ, պարային, խոհարարական  և այլ մրցույթների միջոցով հաղորդակից դառնալ հայ ժողովրդի պատմությանը, մշակութային ավանդույթներին՝ նպաստելով ազգային ինքնագիտակցության, հայկական ինքնության և հայրենիքի հետ հոգևոր կապի պահպանմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: