• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Բելառուսում

10 սեպ, 2025

Սեպտեմբերի 13-ին Բելառուսի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերության, Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութային-լուսավորչական ընկերության եւ Հայաստանի դեսպանության համատեղ ուժերով Մինսկի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության տանն անցկացվեց հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի Անկախության 19-րդ ամյակին։ Ներկաների թվում էին Բելառուսի արվեստի անվանի գործիչներ, բելառուսահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դեսպանության դիվանագետներ։
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին տարբեր ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության զարգացման արդի գործընթացներն ու նախանշված ծրագրերը։ Ելույթներով հանդես եկան նաեւ Բելառուսի ճանաչված մտավորականներ` ջերմագին ողջույններ հղելով բարեկամ հայ ժողովրդին հայրենի երկրի անկախության տոնի առիթով։ Գեղարվեստական մասում հնչեցին հայ բանաստեղծների եւ երգահանների ստեղծագործություններ։
Սեպտեմբերի 20-ին Բելառուսի Հանրապետության մամուլի ազգային կենտրոնում կայացավ Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը։
Բացման խոսքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի անկախության 19 տարիների անցած ուղին, երկրի ներքաղաքական զարգացումները, տնտեսական կացությունը եւ առաջընթացի նախադրյալները, հայ-բելառուսական հարաբերություններում հաստատված բարեկամական մթնոլորտը եւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ծավալները։
Բելառուսում Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները պսակվեցին սեպտեմբերի 21-ին Մինսկի «Պլանետա» հյուրանոցում կայացած Բելառուսում Հայաստանի դեսպանության պաշտոնական ընդունելությամբ:
Ընդունելությանը ներկա հյուրերի թվում էին Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, հոգեւոր հայրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, Բելառուսի հասարակական, մշակույթի գործիչներ, հայազգի տաղանդաշատ երգիչներ, բելառուսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ներկաների թվում էին նաեւ ԲՀ խորհրդարանի նախագահի տեղակալ, Հայ-բելառուսական միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբի համանախագահը, ԲՀ ԱԳ նախարարի տեղակալը, բարձրաստիճան պաշտոնյաներ այլ նախարարություններից եւ պետական կառույցներից: Բացման խոսքով հանդես եկան Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը եւ ԲՀ փոխարտգործնախարար Անդրեյ Եվդոչենկոն:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: