• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն

10 սեպ, 2025

Սեպտեմբերի 12-ին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Մինսկ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ-բելառուսական հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել համագործակցության բոլոր բնագավառներում: Նախագահ Լուկաշենկոն ընգծեց, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար եւ վստահություն հայտնեց, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանը, Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքներն, իր հերթին եւս գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Երկուստեք շեշտվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:

Նախագահ Լուկաշենկոն եւ նախարար Նալբանդյանն անդրադարձան Հայաստանի եւ Բելառուսի համագործակցության զարգացման եւ խորացմանն առնչվող տարբեր հարցերի:

Նախագահ Լուկաշենկոն խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովի հետ էր, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձան բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցին:

Երկուստեք նշվեց լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը եւ միաժամանակ շեշտվեց այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը` փոխգործակցության հետագա խորացումն ապահովելու համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինովն անդրադարձան երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցությանը, դրա դիվերսիֆիկացման հնարավորություններին, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին նաեւ մշակութային փոխանակումների առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Բելառուսի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ 2011-2012 թթ. խորհրդակցությունների ծրագիրը:

Ստորագրման արարողությանը հետեւեց Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարների ճեպազրույցը լրագրողների հետ:

Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Մինսկի Հաղթանակի հրապարակ: Պատվո պահակախմբի ստուգայցից եւ զինվորական նվագախմբի կողմից Հայաստանի եւ Բելառուսի օրհներգների կատարումից հետո, նախարար Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի հուշարձանին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: