• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մասնակցություն Մինսկի XIX գրքի միջազգային ցուցահանդես տոնավաճառին

12 փետրվարի, 2012

Հայկական տաղավարը – “Կենտրոնական ցուցորդի” կարգավիճակով

2012թ. փետրվարի 8-12-ը Բելառուսի “БЕЛЭКСПО” ցուցահանդեսային ազգային կենտրոնում տեղի է ունեցել 19-րդ գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ավանդաբար ներկայացվում են Հայաստանում հրատարակված գրքեր, ամսագրեր, ալբոմներ և այլ տպագիր նյութեր:
Նկատի ունենալով, որ այս տարի նշվում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը, ինչպես նաև այն, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից 2012թ. Երևանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, Հայաստանի տաղավարին տրված էր ՙկենտրոնական ցուցորդի՚ կարգավիճակ, ինչը հնարավորություն տվեց լավագույնս ներկայացնել հայ գրատպության անցյալը և ներկան: Նշենք, որ ՙկենտրոնական ցուցորդի՚ կարգավիճակը ցուցահանդեսի կազմակերպիչները կիրառել են առաջին անգամ:
Հայաստանյան տաղավարում ներկայացված է ՀՀ-ում տպագրված 600-ից ավելի ցուցանմուշ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՙԳրքի և հրատարակչական գործի կենտրոնի՚ տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը և որի կազմում են` ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ինեսա Ալմոյանը, ՙԱնտարես՚ տպագրատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ՙԳրքի և հրատարակչության գործի կենտրոնի՚ բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը, նկարիչ քանդակագործ Արարատ Սարգսյանը, բանաստեղծ և գրականագետ Աշոտ Գաբրիելյանը:
Հայկական տաղավարի շնորհանդեսը կայացավ փետրվարի 11-ին: Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, բելոռուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: Այնուհետև բեմահարթակը տրամադրվել է հայ համայնքի ՙԷրեբունի՚ պարային համույթին: Ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին հանդիսությունների դահլիճում ներկայացվել է հայ գրատպության 500-ամյակի և Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ նկարահանված ֆիլմ: Բելառուսի հայազգի երեխաներին ներկայացվել է մանկական պատկերազարդ գրականություն:
Կայացել է հանդիպում Բելառուսում գտնվող “Անիվ” հայկական ամսագրի խմբագրատան աշխատակիցների հետ: Կազմակերպվել են շնորհանդեսներ, կլոր սեղաններ, կայացել են երկխոսություններ: Շփումների ընթացքում ձեռք են բերվել ստեղծագործական նոր կապեր և գործնական պայմանավորվածություններ:
Հայ համայնքին ներկայացվել է նաև ՙԼիտոպեդիա՚ հայերեն էլեկտրոնային բանասիրության հանրագիտարանը, որը պարունակում է գրականությանը և լեզվին վերաբերող բազմաբովանդակ տեղեկություններ:
Այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի կողմից ավանդական եղանակով թղթի պատրաստման, այնուհետև ճնշման միջոցով հայկական խաչքարերի, այբուբենների և տեքստերի տպագրությունը, ինչպես նաև հինավուրց եղանակով կավե սալիկների վրա խորաքանդակների պատրաստումը:
Հայկական տաղավարի աշխատանքը նաև նպատակաուղղված էր հայ գրատպության 500-ամյա հոբելյանի և Երևանը 2012 թվականին համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, ինչը մանրամասն լուսաբանվել է Բելառուսի կենտրոնական հեռուստառադիոալիքներով նաև այլ տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ներով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: