• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ՀՀ դեսպանության շենքի բացում

31 մայիսի, 2013

 

Մայիսի 31-ին տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որը ժամանել էր Մինսկ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, ԲՀ վարչապետ Մ.Մյասնիկովիչը, ԲՀ ԱԺ Ներկայացուցչական պալատի նախագահի տեղակալ, Հայ-բելոռուսական միջխորհրդարանական համագործակցության խմբի համանախագահ Վ.Գումինսկին, ԲՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ա.Միխնևիչը, ԱՊՀ գործադիր քարտուղար Ս.Լեբեդևը, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ դեսպանը մասնավորապես նշեց, որ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի և ԲՀ նախագահ Ա.Լուկաշենկոյի միջև ձևավորված ջերմ և գործնական հարաբերությունները, որ դրսևորվեցին ԲՀ նախագահի վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում, նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին: ՀՀ դեսպանը խորհրդանշանական համարեց ՀՀ դեսպանության շենքի բացումը՝ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

ՀՀ վարչապետը Ս.Սարգսյանը արձանագրեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են բարեկամական և սերտ համագործակցության հունով, կարևորեց, որ երկկողմ հարաբերություններում արձանագրված չէ որևէ խնդիր, վստահություն հայտնեց, որ ՀՀ դեսպանության շենքի գործարկումը կնպաստի ՀՀ դիվանագիտական առաքելության հետագա արդյունավետ գործունեությանը:

ԲՀ վարչապետ Մ.Մյասնիկովիչը արձանագրեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, նշեց, որ երկու երկրների միջև չկան քննարկման համար փակ թեմաներ և հաջողություն մաղթեց ՀՀ դեսպանությանը դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, ԲՀ վարչապետ Մ.Մյասնիկովիչի և ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Խաչատրյանը կտրեցին մուտքի խորհրդանշական ժապավենը:

Այնուհետև հյուրերը հրավիրվեցին դեսպանություն, որտեղ կազմակերպված էր ընդունելություն, որի ընթացքում ՀՀ դեսպանը ուղեկցությամբ ՀՀ և ԲՀ վարչապետները շրջեցին ՀՀ դեսպանության շենքում, ծանոթացան ՀՀ առաքելության աշխատանքային պայմաններին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: