• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելիություն Մինսկում

21 սեպտեմբերի, 2016

 2016թ. սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները՝ ԲՀ Ազգային Ժողովի Ներկայացուցիչների Պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին, ԲՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն և այլ բարձրաստիճան հյուրեր: Միջոցառմանը ներկա էին նաև Բելառուսի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչներ:  

Ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 25-ամյա ուղին, պատմությունը, ձեռքբերումները, արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը: Դեսպան Խաչատրյանը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը, երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, համագործակցությունը միջազգային ասպարեզում և միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Բելառուսական կողմից ելույթ ունեցավ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն, ով շնորհավորեց անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ու նշեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ ունի, և տարեց տարի ավելի է բարձրանում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Ա.Եվդոչենկոն անդրադարձավ նաև հայ-բելառուսական բարեկաման հարաբերություններին, ընդհանուր պատմության, ներկա քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակին և խոսեց երկու ազգերի միջև ստեղծված բարեկամական կապերի ու Բելառուսի մշակույթի, գիտության և տնտեսության զարգացման գործում հայ համայնքի ներդրման մասին:

Միջոցառմանը հանդես եկան «Էրեբունի» պարի համույթը և  հանրահայտ երգիչ Եղիազար Ֆարաշյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: