• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ԲՀ ԱԳ նախարար Մակեյին հավատարմագրերի պատճենի հանձնման մասնի

10 հոկտեմբերի, 2018
ԲՀ ԱԳ նախարար Մակեյին հավատարմագրերի պատճենի հանձնման մասնի
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին։

Հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախարար Մակեյը շնորհավորեց դեսպան Ղևոնդյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց վերջինիս իր դիվանագիտական առաքելությունում: Նախարարը նշեց, որ լիահույս է՝ նորանշանակ դեսպանի հետևողական գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը։

Իր խոսքում նախարար Մակեյն ընդգծեց, որ Հայաստանը Բելառուսի համար կարևոր գործընկեր ու դաշնակից, բարեկամ երկիր է` համոզմունք հայտնելով, որ դեսպանն առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Խոսելով միջպետական երկխոսության հետագա ամրապնդման մասին՝ Բելառուսի ԱԳ նախարարն ընդգծեց քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական ու հումանիտար բնագավառներում համագործակցությունը հետևողականորեն ընդլայնելու և զարգացնելու կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով մաղթանքների և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ դեսպան Ղևոնդյանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է նոր լիցք հաղորդել Բելառուսի հետ համագործակցությանն՝ այն որակապես ավելի բարձր մակարդակում ծավալելու նպատակով: Այս համատեքստում ընդգծվեց, որ հայ և բելառուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քառորդդարյա փոխգործակցության ընթացքում արձանագրված դրական փորձն ամուր հիմք են հանդիսանում միջպետական համագործակցության բոլոր բնագավառներում նոր ձեռքբերումներ արձանագրելու համար:

Հանդիպման ընթացքում կարևորվեց երկկողմ միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, որոնք կոչված են նպաստելու միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում և վեհաժողովներում ավելի ակտիվ փոխգործակցությանը, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության նոր ձևաչափերի բացահայտմանն ու առաջ մղմանը:

Ընդգծելով բազմակողմ ձևաչափերում համագործակցության նշանակությունը երկկողմ օրակարգի հարստացման հարցում՝ նշվեց ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների, նախ և առաջ ՄԱԿ ու ԵԱՀԿ-ում փոխգործակցության սերտացման հարցը։ Միաժամանակ, երկուստեք պատրաստակամություն հայտնվեց լրացուցիչ ջանքեր գործադրել տնտեսական կապերի խթանման, ինչպես նաև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը, ինչի առնչությամբ նախարար Մակեյն ընդգծեց խնդիրը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: