• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Դեսպան Ղևոնդյանի հանդիպումը ԵԱՏՄ դատարանի դատավորների հետ

04 փետրվարի, 2019

Փետրվարի 4-ին Եվրասիական տնտեսական միության դատարանում կայացավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը ԵԱՏՄ դատարանի դատավորների հետ։

Հանդիպմանը դատարանի նախագահ Ժալիմբետ Բաիշևը (Жолымбет Баишев) ներկայացրեց դատարանի կազմավորման պատմությունը, նրա լիազորություններն ու անցյալ տարվա արդյունքները։ Դատարանի նախագահը կարևորեց Հայաստանի ներդրումը Եվրասիական ինտեգրացիոն միավորման զարգացման գործում՝ այս համատեքստում ընդգծելով հայաստանյան կողմի առարկայական առաջարկություններն ու Հայաստանի համագործակցությունը այլ երկրների և կառույցների հետ՝ նշելով համադրելիության սկզբունքի ապահովումը։

Հայաստանի դեսպանն իր հերթին հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների վրա, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված ուղերձում։ Արմեն Ղևոնդյանի կողմից նաև նշվեց, որ անդամ պետությունների ջանքերի հետևողական համադրումը ԵԱՏՄ մասին Պայմանագրի համար հոբելյանական տարում, այդ թվում նաև ՀՀ կողմից ներկայացված առաջնայնությունների առաջմղման հարցում, կնպաստի ԵԱՏՄ զարգացմանը՝ ի շահ Պայմանագրում ամրագրված նպատակների իրականացման։

Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ԵԱՏՄ դատարանի առաքելության կարևորությունը։ 

Տեսադարանը հասանելի է այստեղ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: