• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Դեսպան Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի պետական համալսարանում

06 մարտի, 2019

 Մարտի 6-ին Բելառուսի պետական համալսարանում կայացավ Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր Անդրեյ Կոռոլի (Андрей Король) հետ, որին հաջորդեց հանդիպումը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։

Հանդիպմանը ռեկտորը ներկայացրեց համալսարանի պատմությունը, կառուցվածքն ու գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները։ Ա․Կոռոլը կարևորեց հայաստանյան համալսարանների, հատկապես Երևանի պետական համալսարանի հետ իրականացվող համագործակցությունը՝ նշելով մի շարք արդյունավետ նախագծեր։

Հայաստանի դեսպանն ընգծեց կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։ Հանդիպմանն արծարծվեցին նաև երկու երկրների գիտակրթական հաստատությունների հետագա փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերին առնչվող հարցեր։

Բելառուսի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կայացած հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու հայ-բելառուսական հարաբերությունների հեռանկարը, պատասխանեց ֆակուլտետի դեկանի, դասախոսների և գիտաշխատողների հարցերին։

Ամբողջական նյությն ու տեսադարանը հասանելի են այստեղ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: