• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հովհ․Թումանյանի 150-ամյակին նվիրված «Համայն հայոց բանաստեղծ» խորագրով ստեղծագործական երեկոյի մասին

24 մայիսի, 2019
Հովհ․Թումանյանի 150-ամյակին նվիրված «Համայն հայոց բանաստեղծ» խորագրով ստեղծագործական երեկոյի մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 24-ին Մինսկի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միության շենքում կայացավ Հովհ․Թումանյանի 150-ամյակին նվիրված «Համայն հայոց բանաստեղծ» խորագրով ստեղծագործական երեկոն՝ կազմակերպված Բելառուսում Հայաստանի դեսպանության և «Բելառուս-Հայաստան» միության աջակցությամբ։
Միջոցառման բացմանը ելույթի խոսքով հանդես եկավ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միության նախագահ Նինա Իվանովան, ով նշեց, որ պոեզիան, ստեղծելով ընդհանուր հոգևոր միջավայր, հանդիսանում է ժողովուրդների միջև բարեկամության ամենաամուր և ամենազորեղ կամուրջներից մեկը։ Պոեզիան հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել ժողովրդի ավանդույթների, մշակույթի, պատմության վերաբերյալ։ Իսկ Հովհ․Թումանյանի պոեզիան Հայաստանի ու հայերի մասին է, և միաժամանակ բոլորի՝ ամբողջ մարդկության մասին։
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր ելույթում ընդգծեց երեկոյի հիմնական խորհուրդը․ «Հովհ․Թումանյանի ստեղծագործությունները, արվեստը տասնամյակներ անց կարողանում են իրենց շուրջը համախմբել տարբեր սերունդների ներկայացուցիչների։ Հայ մեծանուն գրողն իր ստեղծագործություններում չէր տարանջատում սերն առ հայրենիք և սերն առ հայ ժողովուրդ»։
«Բելառուս-Հայաստան» միության նախագահ, պոետ, լրագրող, «Բելառուս» միջազգային ռադիոյի տնօրեն Նաում Գալպեռովիչն /Наум Яковлевич Гальперович/ իր խոսքում առանձնանշեց լեզուների միասնությունը, խոսքը, որը ժողովրդից է գալիս բոլոր լեզուներով նույնի մասին՝ հայրենի հողի հանդեպ սիրո, համերաշխության, համառության, պայքարի։ «Սա այն է, ինչ մենք պետք է սովորենք հայ ժողովրդից»,-նշեց իր խոսքում Ն․Գալպեռովիչը։ Նա ընդգծեց, որ բելառուսները ևս ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են հանդիսանում, և զոհվածների քանակի շահարկումը պատմական եղելության խեղաթյուրման նպատակով անընդունելի է։
Ելույթի խոսքով հանդես եկավ նաև «Բելառուս-Հայաստան» միության անդամ, Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը, ով, խոսելով երկու ազգերի նմանության մասին, ընթերցեց Հովհ․Թումանյանի և բելառուս պոետ Յանկա Կուպալայի բանաստեղծություններից հատվածներ։
Երեկոյի ընթացքում բելառուս ուսանողների կողմից ընթերցվեցին Հովհ․Թումանյանի բանաստեղծություններից, «Էրեբունի» պարի համույթի սաները հանդես եկավ հայկական ազգային պարերով։
Երեկոյին ներկա էին նաև Մինսկյան քաղաքային մշակութա-լուսավորչական «Հայաստան» միության» նախագահ Գեորգի Եղիազարյանը, համայնքի ներկայացուցիչներ, բելառուս մտավորականներ և ուսանողներ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: