• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Կայացավ «Պատիվ ունենք ներկայացնելու՝ Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը

18 հուլիսի, 2019

Հուլիսի 18-ին, Մինսկի «Յանկա Կուպալայի պետական գրական թանգարան»-ում, «Հովհաննես Թումանյանի թանգարան»-ի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում և Բելառուսում Հայաստանի դեսպանության աջակցությամբ կայացավ «Պատիվ ունենք ներկայացնելու՝ Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԲՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Նատալյա Կարչևսկայան (Наталья Карчевская), համաձայն որի նման միջոցառումները կարևոր դերակատարություն ունեն երկու ազգերի մշակութային փոխչաճանաչելիության և երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացման հարցում։

Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր խոսքում ներկաների ուշադրությունը սևեռեց այն հանգամանքի վրա, որ թե Հայաստանում, թե արտերկրում ՅՈՒՍԵԿՕ-ի հովանու ներքո նշվող հոբելյանը ևս մեկ առիթ է ընդգծել, որ Թումանյանի՝ մի քանի տասնյակ լեզուներով թարգմանված ստեղծագործությունները խարսխված են համամարդկային արժեքների վրա և արդիական են առ այսօր։

Հովհաննես Թումանյանի գրական ու մշակութային ժառանգության, հասարակական-քաղաքական գործունեությանն ու անցած ուղուն իրենց ելույթներում անդրադարձան «Յանկա Կուպալայի պետական գրական թանգարան»-ի տնօրեն Ելենա Լյաշկովիչը (Елена Ляшкович), «Հովհաննես Թումանյանի թանգարան»-ի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը, Բելառուս-Հայաստան միության նախագահ, «Բելառուս» միջազգային ռադիոյի տնօրեն, լրագրող Նաում Գալպերովիչը (Наум Гальперович)։

Ցուցահանդեսի հյուրերին՝ Երևանից բերված երեք տասնյակից ավել ցուցադրական նմուշների շնորհանդեսի շրջանակներում, ներկայացրեցին Ամենայն Հայոց բանաստեղծի մշակութային, լուսավորչական ու հասարակական գործունեությանն առնչվող նյութեր։

Միջոցառումն ուղեկցվեց «Էրեբունի» ազգային պարային համույթի մենակատար Հռիփսիմե Գևորգյանի ելույթով։

Ցուցահանդեսը կգործի մինչ ս․թ․ օգոստոսի 17-ը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: