• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Կայացավ «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը

24 հուլիսի, 2019

 Հուլիսի 24-ին Բելառուսում Հայաստանի դեսպանության, «Արմենպրես» և «ԲելՏԱ» լրատվական գործակալությունների նախաձեռնությամբ Մինսկի Ազգային պատմական թանգարանում կայացավ «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ողջունելով ցուցահանդեսի բացմանը ներկա Բելառուսի պետական մարմինների, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հասարակական և մշակութային կառույցների, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Բելառուսում Հայաստանի դեսպան Ղևոնդյանն իր խոսքում անդրադարձավ այն հանգամանքին, որ նմանօրինակ միջոցառումների անցկացումը ոչ միայն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, այլև հնարավորություն երախտիք հայտնել հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած անհատներին, կազմակերպություններին և երկրներին, որոնց շարքում իր ուրույն տեղն ունի Բելառուսը։ Միջոցառմանը ՀՀ դեսպանը բելառուս փրկարար Նիկոլայ Շերշնևին /Николай Шершнев/, ով 1988թ․ արդեն իսկ աղետի գոտում էր, հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը։

Ներկայացնելով ցուցահանդեսի խորհուրդը՝ «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը իր խոսքում նաև անդրադարձավ այն կարևոր դերակատարությանը, որը բնական արհավիրքի մասին իրականության ներկայացմամբ ունեցել են լրագրողները՝ խթանելով մարդասիրական առաքելության իրականացմանը։
Սպիտակի երկրաշարժի օրերին դրսևորում ստացած հայ-բելառուսական բարեկամության և փոխօգնության թեմային իրենց խոսքերում անդրադարձան «ԲելՏԱ»-ի գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը (Ирина Акулович), Բելառուսի պատմության ազգային թանգարանի տնօրեն Պավել Սապոտկոն (Павел Сапотько) և աղետի օրերին «ԲելՏԱ» լրատվական գործակալության լրագրող Արկադի Նիկոլաևը (Аркадий Николаев)։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: