• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստի վերաբերյալ

26 հուլիսի, 2019
Մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ հուլիսի 26-ին ԱՊՀ Գործադիր կոմիտեում կայացավ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը։

Նիստի ընթացքում ձևավորվեցին Աշխաբադում՝ համապատասխանաբար ս․թ․ հոկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի օրակարգերի նախագծերը ։

Ս․թ․ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման համատեքստում քննարկվեցին որոշ առաջարկություններ օրակարգի նախագծի մասով, որը ծրագրվում է ձևավորել ընթացիկ տարվա օգոստոսին՝ ԱՊՀ մասնակից պետությունների նախարարությունների և գերատեսչությունների հետ այն մշակելուց հետո։

Բացի այդ նիստի ընթացքում ընդունվեց ս․թ․ մայիսի 31-ին Աշխաբադում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներից բխող հանձնարարականների կատարման ուղղությամբ ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի և ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի միջոցառումների համատեղ ծրագիրը։ Դիտարկվեց նաև ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի /2018թ․ սեպտեմբերի 28/, Կառավարությունների ղեկավարների խորհրդի /2018թ․ նոյեմբերի 2/ և ԱԳ նախարարների խորհրդի /2018թ․ սեպտեմբերի 27/ որոշումներից, ինչպես նաև նշյալ նիստերին պատվիրակությունների ղեկավարների առաջարկություններից բխող հանձնարարականների կատարման ուղղությամբ համանման համատեղ ծրագրի իրագործման ընթացքը։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: