• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսում ՀՀ դեսպանի հանդիպումները Գոմելի մարզում

16 օգոստոսի, 2019

Օգոստոսի 16-ին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը այցելեց Գոմելի մարզ, որտեղ կայացավ Գոմելի մարզի գործադիր կոմիտեի նախագահ Գեննադի Սոլովեյի (Геннадий Соловей) հետ հանդիպում:

Հանդիպման ընթացքում երկու երկրների հարաբերությունների համատեքստում կարևորվեց միջտարածաշրջանային փոխգործակցության զարգացումը։ Հայաստանի մարզերի ու Բելառուսի Գոմելի մարզի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, դրանց ընդլայնման հնարավորությունների համատեքստում նշվեց նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ փոխադարձ հետաքրքրվածությունը:

Գենադի Սոլովեյը ներկայացրեց մարզի ներդրումային միջավայրը, տնտեսական և արդյունաբերական ներուժը: Ըստ նահանգապետի՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում մարզի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 4,8 մլն դոլարը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը կազմել է 154,6%: Իրենց արտադրանքը Հայաստան են արտահանում մարզում գործող 35 կազմակերպություն:

Այցելության շրջանակներում դեսպան Ղևոնդյանը մարզգործկոմում մարզի բնակիչներ Նատալյա Վալիցկայային, Լյուդմիլա Վլասովային, Վիկտոր Նեգրեյին, ովքեր բելառուսական ջոկատների կազմում մասնակցել են 1988թ․ Սպիտակի աղետի գոտում ծավալված փրկարարական աշխատանքներին, դեսպան Ղևոնդյանը հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերը։

Գոմել կատարած այցի շրջանակներում Հայաստանի դեսպանն այցելեց նաև քաղաքի ու մարզի երկու խոշոր ձեռնարկություններ՝ «Միլկավիտա» կաթնամթերքի գործարան և «Սպարտակ» հրուշակեղենի գործարան, որտեղ ծանոթացավ արտադրական գործընթացներին, կիրառվող տեխնոլոգիաներին, ինչպես նաև Հայաստանի հետ գործարանների ունեցած առևտրական կապերին։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: