• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Անկախության օրը Մինսկի «Բարեկամության տանը»

20 սեպտեմբերի, 2019

     Ս․թ․ սեպտեմբերի 20-ին Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միության ու «Բելառուս-Հայաստան» բարեկամության ընկերակցության կողմից, Բելառուսում Հայաստանի դեսպանության հետ համատեղ կազմակերպվել էր ստեղծագործական երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։

     Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը և «Բելառուս-Հայաստան» ընկերակցության նախագահ, «Բելառուս» միջազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Նաում Գալպերովիչը։

     Ելույթ ունենալով երեկոյին ներկա հյուրերի առջև՝ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծեց այս նշանավոր օրվա առանցքային նշանակությունը պետականաշինության և կառույցների ձևավորման գործում՝ ի նպաստ անվտանգության ու խաղաղության պայմաններում քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ու յուրաքանչյուր քաղաքացու ներուժի բացահայտմանը։ Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը կարևորեց նաև հայ և բելառուս ժողովուրդների փոխադարձ հարգանքի և մշակութային բազմազանությամբ հարստացված դարավոր բարեկամության հունով երկկողմ հարաբերությունների զարգացումը։

 Երեկոյի ընթացքում հնչեցին հայ և բելառուս կոմպոզիտորների ստեղծագործություններ։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: