• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Անկախության տոնին նվիրված ընդունելություն

25 սեպտեմբերի, 2019

Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն։

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գիտական, կրթական, մշակութային և հասարակական կառույցների ղեկավարներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մինսկի ու Բելառուսի մարզային հայկական համայնքների անդամներ:

Ողջունելով ներկաներին՝ Բելառուսում Հայաստանի դեսպան Ա․Ղևոնդյանն իր խոսքում կարևորել է անկախության նշանակությունն ու արժեքը, որոնց ամրապնդման ճանապարհին հաղթահարվել են բազմաթիվ խնդիրներ։ Նշվել է նաև հայ ժողովրդի վճռականությունն Անկախության հռչակագրով ամրագրված նպատակների՝ խաղաղության, անվտանգության և համազգային միավորման պայմաններում հայրենիքի զարգացման, յուրաքանչյուր քաղաքացու ներուժի իրականացման հարցում։

Ընդգծվել է նաև, որ այդ արժեքները կիսում է Բելառուսի ժողովուրդը, որի հետ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի ներքո այսօր զարգանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները, որոնց ապահովման հարցում իր լուման ունի նաև Բելառուսի հայ համայնքը։

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան իր խոսքում, շնորհավորելով հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ, ընդգծել է հայ և բելառուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ հատուկ առանձնանշելով հայ մարտիկների ներդրումը Բելառուսի ազատագրման գործում։ Հանձնաժողովի համանախագահն անդրադարձել է նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ու միջմշակութային կապերի խորացմանն ու զարգացմանը։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Բելառուսի վաստակավոր արտիստուհի Իսկուհի Աբալյանը, ինչպես նաև «Էրեբունի» ազգային պարի համույթը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: