• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

«Հայ զինվորները Բելառուսի համար մարտերում (1941-1944)» գրքի շնորհանդեսի մասին

18 հոկտեմբերի, 2019

2019թ․ հոկտեմբերի 18-ին Մինսկի Մամուլի տանը կայացավ, նվիրված «Հայ զինվորները Բելառուսի համար մարտերում (1941-1944)» գրքի շնորհանդեսը։ Նախագիծն իրականացվել է «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի՝ Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի հայրենիքի պաշտպանների և պատերազմների զոհերի հիշատակի հավերժացման վարչության հետ համատեղ ։
Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի արխիվային և թանգարանային մի քանի միլիոն փաստաթղթերի հիման վրա ամփոփվել և ճշգրտվել է մի քանի հազար հայ զինծառայողների, պարտիզանական և ընդհատակյա շարժման մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն, ովքեր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին իրենց դրսևորել են Բելառուսի համար մարտերում։ Գրքում տեղ են գտել նաև Բելառուսում մարտերի ժամանակ աչքի ընկած ավելի քան 2200 հայ զինվորների պարգևատրման թերթիկներից մեջբերումներ։ Առանձին թեմատիկ հատվածներով գրքում ներկայացված են նաև 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայի (ձևավորվել է 1920-ական թվականներին) և «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան (ստեղծվել էր 1943թ․ Հայ Առաքելական եկեղեցու կոչով հայկական սփյուռքի միջոցներով) մասին պատմությունը։
Ժողովածուում ներկայացված են յուրահատուկ լուսանկարներ և փաստաթղթեր։
Ներկայացնելով «Белорусская наука» հրատարակչության կողմից հրատարակված գիրքը՝ «Անիվ» հիմնադրամի գլխավոր տնօրեն, նախագծի ղեկավար Արմեն Խեչոյանն ընդգծել է հետևյալը․ «Սա պարզապես վեց տարվա աշխատանք չէ։ Մենք՝ գիտնականներս, մասնագետներս, ինքնամոռաց ու տքնաջան աշխատում էինք՝ ստեղծելով հիշատակի յուրահատուկ մատյան»։ Բելառուսի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Դանիլովիչի խոսքերով՝ «Հայ զինվորները Բելառուսի համար մարտերում (1941-1944)» գիրքն առանձնահատուկ, նախադեպը չունեցող աշխատություն է, որն արժանիորեն ներկայացնում է հայ զինվորներին, ովքեր իրենց կյանքի գնով կերտում էին Հաղթանակը։ Մ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գիտքարտուղար, սփյուռքի պատմության լաբորատորիայի ղեկավար Օկսանա Սոլոպովան իր խոսքում ուշադրություն է հրավիրել գրքի հասարակական նշանակությանը՝ հայ զինվորների մասին հիշատակը հավերժացնելու համընդհանուր հետաքրքրվածությունը։
Շնորհանդեսին մասնակցած Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանը, խոսելով գրքի կարևորության մասին, ընդգծել է․ «Այս աշխատանքը հարգանքի տուրք է այն զինվորներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Մեծ Հաղթանակում։ Ինչպես են մեր հայրերն ու պապերն ուս ուսի մարտնչել նացիզմի դեմ»։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: