• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

«Ընտրությունների ինստիտուտը որպես հանրային իշխանության լեգիտիմացիայի մեխանիզմ» խորագրով միջազգային համաժողովի վերաբերյալ

18 հոկտեմբերի, 2019

2019թ․ հոկտեմբերի 17-18-ը Մինսկում կայացավ «Ընտրությունների ինստիտուտը որպես հանրային իշխանության լեգիտիմացիայի մեխանիզմ» խորագիրը կրող միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ու ԱՊՀ Գործադիր կոմիտեի կողմից՝ Ընտրությունների և հանրապետական հանրաքվեների անցկացման Բելառուսի կենտրոնական հանձնաժողովի հետ համատեղ։
Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի /խորհրդարանի վերին պալատ/ նախագահ Մ․Մյասնիկովիչը, Ընտրությունների և հանրապետական հանրաքվեների անցկացման Բելառուսի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լ․Երմոշինան, ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի գլխավոր քարտուղար – Քարտուղարության ղեկավար Դ․Կոբիցկին, Բելառուսում հավատարմագրված ԱՊՀ մասնակից պետությունների դիվանագիտական առաքելությունների և ներկայացուցչությունների ղեկավարներ, ԱՊՀ մասնակից պետությունների պատգամավորներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովների ղեկավարներ, ընտրական գործընթացների ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից համաժողովին մասնակցում էին Էդվարդ Անդրեասյանը (Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով) և Գոռ Գևորգյանը (Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով), ինչպես նաև ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանը:
Համաժողովի մասնակիցները քննարկել են հանրային իշխանության լեգիտիմացիային և ընտրությունների կազմակերպման գործընթացներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ուսումնասիրել են ներկայումս Բելառուսի Ազգային ժողով ընթացող ընտրարշավին վերաբերող հարցերը։
Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանը մասնակցեց համաժողովի լիագումար նիստին։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: