• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Սուրբծննդյան ընթերցումներին մասնակցության վերաբերյալ

29 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 29-ին Բելառուսի Հանրապետության տեղեկատվության, առողջապահության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների, դիվանագիտական առաքելությունների, պետական իշխանության մարմինների, վետերանական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակույթի և գիտության գործիչների մասնակցությամբ Բելառուսի Ազգային գրադարանում կայացել է «Մեծ Հաղթանակը՝ ժառանգությունը և ժառանգները» խորագրով Բելառուսական հինգերորդ Սուրբծննդյան ընթերցումների բացման արարողությունը։
Համայն Բելառուսի էքզարխ, Մինսկի և Զասլավլի Միտրոպոլիտ Պավելի հրավերով ընթերցումներին մասնակցած Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Մեծ Հաղթանակի ժառանգությունը, որը հնարավոր դարձավ խորհրդային զինվորների, պարտիզանների և ընդհատակում գործող անձանց խիզախության, թիկունքի աշխատավորների անձնազոհության, ինչպես նաև համընդհանուր միասնության շնորհիվ, որում իր կարևոր ներդրումն է ունեցել Եկեղեցին։ «Հայ Առաքելական եկեղեցու կոչով հանգանակված միջոցների շնորհիվ ձևավորվել էր «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը մասնակցեց նաև «Բագրատիոն» գործողությանը՝ Բելառուսի ազատագրմանը», - ամփոփել է իր խոսքում Արմեն Ղևոնդյանը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: