• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ԱՊՀ մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստի վերաբերյալ

03 դեկտեմբերի, 2019
ԱՊՀ մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

     2019թ․ դեկտեմբերի 3-ին Մինսկում՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեում, կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը։
     Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԱԳ նախարարների խորհրդի որոշումներից բխող հանձնարարականների, ինչպես նաև հիշյալ նիստերին պատվիրակությունների ղեկավարների կողմից հնչեցված առաջարկությունների կատարման ուղղությամբ ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի և ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի միջոցառումների համատեղ ծրագրի նախագիծը։
     Մշտական և լիազոր ներկայացուցիչները դիտարկեցին 2019թ․ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի գործունեության արդյունքները, ինչպես նաև 2020թ․ Խորհրդի աշխատանքների ծրագրի նախագիծը, այդ թվում՝ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի և ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստերին ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների 2020-2021թթ․ ժամանակացույցը։
     Հիշյալ նիստի ընթացքում արծարծվել են նաև ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին առնչվող առաջարկություններ։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: