• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մասնակցություն Բելառուսական գիտության օրվան նվիրված միջոցառմանը

24 հունվարի, 2020

Հունվարի 24-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մասնակցեց Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված «Բելառուսական գիտության օրեր – 2020» գիտական հանրության հանրապետական ժողովին։
Միջոցառման շրջանակներում, որին մասնակցություն ունեցան ԲՀ նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի, նախարարությունների և գերատեսչությունների, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ներկայացուցիչներ, կազմակերպվել էր նորարարական և գիտատեխնիկական ձեռքբերումների ցուցահանդես։
Ժողովի ընթացքում դեսպան Ա․Ղևոնդյանն ընթերցեց Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը՝ հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Վլադիմիր Ենոքի Աղաբեկովին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին:
Դեսպան Ղևոնդյանն ընթերցեց նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը՝ հասցեագրված Բելառուսի գիտական հանրությանն ու Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Վլադիմիր Գուսակովին։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: