• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Գանադ Չարկազյանի ստեղծագործական երեկոն

29 հունվարի, 2020

2020թ․ հունվարի 29-ին Մինսկի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միության կողմից կազմակերպվել էր գրական երեկո՝ նվիրված հայաստանածնունդ գրող-բանաստեղծ Գանադ Չարկազյանի ստեղծագործական գործունեությանը։
Միջոցառմանը մասնակցություն ունեցան «Հայաստան» Մինսկյան քաղաքային մշակութա-լուսավորչական միության» ղեկավարությունը, Բելառուսի Գրողների միության անդամներ, ստեղծագործական մտավորականության, մշակույթի և ԶԼՄ-ներ ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելառուսի կրթական հաստատությունների սաներ։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի միության նախագահ Նինա Իվանովան, «Բելառուս-Հայաստան» միության նախագահ, պոետ, հրապարակախոս, լրագրող, «Բելառուս» ռադիոյի միջազգային հեռարձակման տնօրինության ղեկավար Նաում Գալպեռովիչն ու բելառուսական ստեղծագործ մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, որոնք ընդգծեցին Գանադ Չարկազյանի ստեղծագործությունների խոր և բազմաբնույթ լինելը։
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել Գանադ Չարկազյանին, ում ստեղծագործությունը ներթափանցված է Հայաստանի և Բելառուսի, երկու երկրների ժողովուրդների մշակույթի, պատմության և ավանդույթների հանդեպ հավասարապես դրսևորվող ջերմությամբ։ Դեսպանի խոսքերով նմանօրինակ միջոցառումների անցկացումը նպաստում է նաև մշակութային բարեկամական կապերի հարստացմանը։
Միջոցառման շրջանակներում ստեղծագործ հանրության ներկայացուցիչներն ու մշակութային գործիչներն ընթերցել են Գ․Չարկազյանի ստեղծագործություններից հատվածներ՝ ուղեկցելով այն երաժշտական համարներով։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: