• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հեղինակային երեկո Բարեկամության տանը

30 հունվարի, 2020

Հունվարի 30-ին Մինսկի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միության մեծ դահլիճում Բելառուսում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվել էր ԽՍՀՄ և ՌԴ դիվանագետ, կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանի հեղինակային երեկոն:

Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Բելառուսում հավատարմագրված ավելի քան տասը դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, «Հայաստան» Մինսկյան քաղաքային մշակութա-լուսավորչական միություն» կառույցի ղեկավարությունը, Բելառուսի ստեղծագործական մտավորականության, մշակույթի և ԶԼՄ-ների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջունելով Մինսկ ժամանած հայազգի կոմպոզիտորին ու դիվանագետին՝ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր խոսքում առանձնանշեց, որ Երևանի կոնսերվատորիային կից գործող երաժշտական դպրոցի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ Դավիթ Մնացականյանին հաջողվել է ստեղծագործորեն միաձուլել իր մասնագիտական գիտելիքներն արվեստի հետ։ Եվ այդ համադրության արդյունքում ծնվել են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ուլրիկան», «Սուրբծննդյան ֆանտազիան», «Էլեգիան» և ուրիշներ, որոնք կատարվել են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Ռոբերտ Վելլսի, Ալեքսանդր Գինդինի և Քրիստոֆեր Վալլանդերի կողմից։

Միջոցառումը, որի շրջանակներում ցուցադրվեցին Դ․Մնացականյանի ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմերից հատվածներ, կոմպոզիտորն ամփոփեց 2010թ․ Վանկուվերի Օլիմպիական խաղերի ժամանակ շվեդական գեղասահորդի ելույթի ընթացքում հնչած իր «My Way» ստեղծագործությամբ։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: