• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսում Հայաստանի դեսպանի հանդիպումը Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահի հետ

05 փետրվարի, 2020

2020թ․ փետրվարի 5-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը քաղաքավարական այցելության շրջանակներում հանդիպել է 2019թ․ դեկտեմբերի 6-ին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ ընտրված Նատալյա Կոչանովայի հետ։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի միջազգային գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավար, դեսպան Սերգեյ Ռաչկովը, քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև միջխորհրդարանական փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Համագործակցության ակտիվացման համատեքստում ընդգծվել է երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների մակարդակով փոխադարձ այցերի և կանոնավոր մասնագիտացված միջխորհրդարանական հարթակներում հայ-բելառուսական շփումների պահպանման կարևորությունը։

Դիտարկվել է նաև 2019թ․ սեպտեմբերին Երևանում կայացած Հայաստանի և Բելառուսի ազգային ժողովների համագործակցության հարցերով Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: