• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնական այցը

14 փետրվարի, 2020

Փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Այցի ընթացքում կայացել են բանակցություններ Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի , ինչպես նաև Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղարի հետ։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկու պետությունների միջև ռազմական համագործակցության վիճակին և հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, ինչպես նաև հաստատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության 2020 թվականի ծրագիրը։

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ է զետեղել «Մինսկ – քաղաք-հերոս» կոթողին, այցելել է Հայրենական Մեծ պատերազմի պատմության Բելառուսի պետական թանգարան, որտեղ «Հայ զինվորները Բելառուսի համար մարտերում (1941-1944)» («Воины-армяне в боях за Беларусь (1941-1944)») գրքի հեղինակներին հանձնել է պատվոգրեր։ Նախագիծն իրականացվել է «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի կողմից Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի հայրենիքի պաշտպանների և պատերազմների զոհերի հիշատակի հավերժացման վարչության հետ համատեղ։

https://armenpress.am/arm/news/1004881.html

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: