• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ԱՊՀ մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի վերաբերյալ

21 հուլիսի, 2020
ԱՊՀ մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 21-ին Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեում կայացավ Համագործակցության մասնակից պետությունների Մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը։

Նիստին ներկայացվեց ԱՊՀ առողջապահության ոլորտում համագործակցության խորհրդի հաշվետվությունը, անդրադարձ եղավ մասնակից պետություններում COVID-19 կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակին։

Կայացած քննարկումների արդյունքներով ընդհանուր առմամբ ձևավորվեցին ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների խորհուրդների հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Ուզբեկստանի մայրաքաղաքում 2020թ․ նոյեմբերին նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը կձևավորվի համապատասխան առաջարկությունների քննարկումից հետո։

Հավանության արժանացավ ընթացիկ տարվա մայիսին կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներից, ինչպես նաև հիշյալ նիստին մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից հնչեցված առաջարկություններից բխող հանձնարարականների կատարման ուղղությամբ ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի և Տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի համատեղ ծրագիրը։ Դիտարկվեց ԱՊՀ պետությունների ու կառավարությունների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների խորհուրդների նախորդ տարի կայացած նիստերի արդյունքներով ընդունված նմանատիպ ծրագրի կատարման ընթացքը։

Մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդին ներկայացվեցին նաև 2020թ․ ԱՊՀ-ում Ուզբեկստանի նախագահության Հայեցակարգի և վերջինիս իրականացման ուղղությամբ միջոցառումների

Ծրագրի կատարման միջանկյալ արդյունքները։

Նիստին դիտարկվեց նաև Բելառուսում 2020թ․ օգոստոսի 9-ին նախատեսված նախագահական ընտրություններին ԱՊՀ կողմից դիտորդական առաքելության հարցը, որը կգլխավորի ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահը։

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: