• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսում Հայաստանի դեսպանի հանդիպումների մասին

28 սեպտեմբերի, 2020
2020թ․ սեպտեմբերի 28-ին ԲՀ-ում ՀՀ դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ Մշտական և լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանն առանձին հանդիպումներ է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գուրյանովի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու հետ։
Կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները, որի ընթացքում նպատակադրված ռմբակոծվում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերն, ինչպես նաև բացառապես քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներ։
 
Զրուցակիցների ուշադրությունը սևեռվել է հարձակման՝ նախապես ծրագրված բնույթին, որը պայմանավորված է մշտապես հնչեցվող ատելության հռետորաբանությամբ և հայ ժողովրդի նկատմամբ հստակ ցեղասպան նպատակներով, 1994-1995 թվականների եռակողմ համաձայնագրերով սահմանված զինադադարի կարգի հետևողական խախտումներով, զինադադարի կարգի խախտման հետաքննության մեխանիզմների և զինադադարի ամրապնդման մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մերժումով։ Միևնույն ժամանակ նշվել է, որ իր ծրագրերի իրականացման հարցում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անվերապահորեն ապավինում է Թուրքիայի լայն աջակցությունը։
 
Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը կդիմի բոլոր անհրաժեշտ միջոցներին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու և ագրեսորին համաչափ պատասխանն ապահովվելու նպատակով՝ պարտադրելով վերջինիս հրաժարվել ռազմական եղանակով հակամարտությունը կարգավորելու ծրագրերից։
 
Բելառուսի ԱԳ նախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ
https://mfa.gov.by/press/news_mfa/f72d69a5c8cfc896.html
 
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասով արձագանքն ԱՊՀ-ում
http://cis.minsk.by/news/16379/o_reakcii_v_sng_na_sobytija_v_regione_nagornogo_karabaha?fbclid=IwAR03vKqKpfzsCLMbdtiN_zzwtmATeQ28HCW3U0zJhlyzSQ75yp0mCU__-jA
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: