• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսի հեռուստառադիոընկերությունում կայացած հանդիպման վերաբերյալ

07 հոկտեմբերի, 2020
Բելառուսի հեռուստառադիոընկերությունում կայացած հանդիպման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 7-ին կայացել է ԲՀ-ում ՀՀ դեսպան Ա․Ղևոնդյանի հանդիպումը ԲՀ պետական հեռուստառադիոընկերության նախագահ Ի․Էյսմոնտի հետ:
 
Հանդիպմանը ՀՀ դեսպանը Բելառուսի հեռուստառադիոընկերության նախագահին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիայի մանրամասների վերաբերյալ։
 
Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է նրան, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը, հենվելով Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական օժանդակության վրա և անտեսելով միջազգային հանրության՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցնելու կոչերը, թիրախավորված գնդակոծության է ենթարկում նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, այդ թվում՝ հենց Հայաստանի տարածքում, ինչի հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչներ։ Խորը մտահոգություն է արտահայտվել Թուրքիայի ապակայունացնող գործոնի ուժգնացմամբ, որի ուղղակի աջակցությամբ Մերձավոր Արևելքից ռազմական գործողությունների գոտի են փոխադրվել արտասահմանյան ահաբեկիչ-գրոհայիններ։
 
Կողմերն արձանագրել են տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հրապարակային արտահայտություններում հասարակության ներկայացուցիչների կողմից պատասխանատու վերաբերմունք դրսևորելու կարևորությունը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: